Տեր իմ, և Աստած իմ, Դու ես իմ փրկությունը…


Առակ Աստվածաշունչ կարդալու մասին
Մի մահամերձ գիտնականի մոտ քահանա են հրավիրում, որպեսզի վերջին հաղորդություն տա նրան: Գիտնականը տեսնելով քահանային, հավաքում է վերջին ուժերն ու հարցնում.
— Տեր Հայր արդյոք կարդացե՞լ եք իմ գրած հոդվածը երկրի գլոբալ տաքացման մասին:
— Ո՛չ,- պատասխանում է քահանան:
— Իսկ երկրի աղտոտվածության մասին նշանավոր հոդվածս:
— Ոչ, դա էլ չեմ կարդացել:
— Ափսոս, շատ մեծ բան եք կորցրել:
— Իսկ դու Աստվածաշունչ մատյանը՝ Աստծո <<աշխարհի արարման մասին հոդվածը >> կարդացե՞լ ես,-հարցնում է քահանան:
— Ոչ,-պատասխանում է գիտնականը:
— Քիչ հետո դու գնալու ես Աստծո մոտ և Նա հարցնելու է քեզ, արդյոք Աստվածաշունչ կարդացե՞լ ես, դու իհարկե կպատասխանես, որ ոչ, և Աստված կասի, որ դու շատ մեծ բան ես կորցրել, այն էլ անդարձ…


Լուացուեցե՛ք, մաքրվեցե՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափեցեք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին:
Սովորեցեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեցեք, փրկեցեք զրկվածին, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրուն:
Եկե՛ք խոսենք իրար հետ,– ասում է Տէրը,– եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդ:
Եվ եթե հոժար լինեք ու լսեք ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները. իսկ եթե չկամենաք ինձ լսել, սուրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ շուրթերն ասացին այս…

Եսայու մարգարէութիւնը 1.16-20

❤
🙏
👼

Բարի լույս. Տիրոջ օրհնությամբ ու ողորմությամբ բարի և անփորձանք օր ամենքիս 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *